Ձյան առատ տեղումները քաոս են առաջացրել Ուկրաինայի ավտոճանապարհներին

20 կիլոմետր երկարությամբ խցանում է առաջացել...
ukraina (2)

Դեկտեմբերի 25-ին սկսված ձյան առատ տեղումները տրանսպորտային խառնաշփոթ են առաջացրել Ուկրաինայի հինգ մարզերում: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Վատ եղանակի պատճառով փրկարարներն քարշակել են 650 փոխադրամիջոց, որոնցում եղել Է շուրջ հազար 500 մարդ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Երթեւեկությունն առանձնապես դժվարացել է Պոլտավայի մարզում: Այնտեղ 20 կիլոմետր երկարությամբ խցանում է առաջացել:

Ձյան տեղումների պատճառով ճանապարհներին ավելացել է վթարների քանակը: Վերջին մեկ օրում միայն Կիեւում ավելի քան 100 ճանապարհատրանսպորտային պատահար Է գրանցվել: Շուրջ տասը մարզերում դադարել է էլեկտրամատակարարումը:

*

*