Ձյան առատ տեղումներ՝ Կորսիկայում

...լեռնանցքներում մայիսի 15-ին աշխատել է ձյուն մաքրող տեխնիկան։
korsika-dzyun1

Լույս մայիսի 15-ի գիշերը ձյան առատ տեղումներ են գրանցվել Ֆրանսիայի Կորսիկա կղզու լեռնանցքներում: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը: Կադրերում ցուցադրվել են ձնակույտեր, որոնց մեջ մարդիկ խրվում են գրեթե մինչեւ ծնկները, եւ ձյունածածկ ավտոմեքենաներ ճամփեզրերին:

Ձյան տեղումների հետեւանքով ավտոմոբիլային երթեւեկության համար ժամանակավորապես փակվել է Վիցանովա լեռնանցքը, որը կապում Է Կորսիկայի երկու գլխավոր քաղաքները՝ Այաչոն եւ Բաստիան: Կղզու մյուս լեռնանցքներում մայիսի 15-ին աշխատել է ձյուն մաքրող տեխնիկան։

 

*

*