ՁԻԱՀ-ի տարածումը սպառնում է ամբողջ Ռուսաստանին

Պոկրովսկին նշել է, որ ՌԴ բնակչության 1 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է...
dziah

Ձեռքբերովի իմունոդեֆիցիտի համախտանիշի տարածումը սպառնում է ամբողջ Ռուսաստանին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դաշնային մեթոդական կենտրոնի տնօրեն Վադիմ Պոկրովսկին, ով այս կերպ մեկնաբանել է ԶԼՄ-երում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Եկատերինբուրգում հայտարարվել է ՄԻԱՎ վարակի համաճարակ։

«Համաճարակը սպառնում է ամբողջ երկրին, սակայն ընդամենը մեկ շրջան խիզախություն գտավ ընդունել այդ փաստը՝ կա անհավասարաչափություն, ավելի շատ վարակված են քաղաքների բնակիչները։ Այնտեղ, որտեղ քաղաքներում բնակիչներն ավելի շատ են, քան գյուղերում, վարակվածների տոկոսն ավելի շատ է։ Այդպիսի ենք Ուրալը, Սիբիրը։ Սա համընդհանուր համաճարակի մասին է վկայում»,- հստակեցրել է նա։Պոկրովսկին նշել է, որ ՌԴ բնակչության 1 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է, իսկ 30-40 տարեկանների խմբում՝ 2,5 տոկոսը, օրական գրանցվում է ՄԻԱՎ վարակի 270 նոր դեպք, ամեն օր երկրում ՁԻԱՀ-ից մահանում է 50-60 մարդ։

Եկատերինբուրգի իշխանություններն իրենց հերթին հերքել են քաղաքում ՄԻԱՎ համաճարակ հայտարարելու լուրերը։

Մեկ Մեկնաբանություն
  • ՁԻԱՀ-ի տարածումը սպառնում է ամբողջ Ռուսաստանին — Armenian National Committee of America
    3 ноября 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: ՁԻԱՀ-ի տարածումը սպառնում է ամբողջ Ռուսաստանին […]

  • *

    *

    Լրահոս

    Բոլոր նորությունները