Կրակեք ոտքերին, բայց մի սպանեք․ Դուտերտեն՝ քաղաքացիներին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների ուղղությամբ:
duterte-zenq

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների ուղղությամբ: «Եթե դուք վճարում եք հարկերը, մաքսատուրքերը եւ այլն, ու այդ ապուշները կաշառք են ուզում ձեզնից, հարվածե′ք նրանց, կամ եթե զենք ունեք, կարող եք կրակել նրանց վրա»,- ասել է Դուտերտեն:

Նա խորհուրդ է տվել կրակել կաշառակերների ոտքերին եւ չսպանել նրանց, քանի որ հակառակ դեպքում նրանք քրեական պատասխանատվության կենթարկվեն:

*

*