Ֆիլիպինների նախագահը սպառնացել է ուղղաթիռից ցած նետել կոռումպացված պաշտոնյաներին

Նա նաեւ ասել է, որ ամերիկացի դեսպանները լրտեսներ են:
rodrigo-duterte

Հերթական ուշագրավ հայտարարությունը Ֆիլիպինների նախագահից: Հիմա էլ Ռոդրիգո Դուտերտեն ասել է, որ ամերիկացի դեսպանները լրտեսներ են: Նրա կարծիքով, Միացյալ Նահանգների նշանակած դեսպանների ուժեղ կողմը կառավարությունների քայքայումն է: Դուտերտեն նաեւ սպառնացել է ուղղաթիռից ցած նետել կոռումպացված պաշտոնյաներին, նշելով, որ ավելի վաղ ինքն արդեն այդպես վարվել է:

Ավելի վաղ էլ Դուտերտեն ասել էր, որ Դավաոյի քաղաքապետը լինելու ժամանակ անձամբ է սպանել հանցագործներին: Այս տարի մայիսին երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո, Դուտերտեն պատերազմ է հայտարարել թմրամոլներին ու թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողներին, որոնց դեմ ուղղված գործողությունների շրջանակում արդեն սպանվել է մի քանի հազար մարդ:

*

*