Դուբայում Երջանկության կոալիցիա է ստեղծվել

«Մենք ժողուրդների երջանկությունն ընկալում ենք որպես կառավարության արդյունավետության ցուցանիշ»
yerjankutyun

Դուբայում ընթացող վեցերորդ Համաշխարհային կառավարական գագաթաժողովում հայտարարվել Է Երջանկության գլոբալ կոալիցիայի ստեղծման մասին, որի մեջ մտել է 6 երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանը, Կոստա Ռիկան, Մեքսիկան, Պորտուգալիան եւ Սլովենիան: Գագաթաժողովը նվիրված է արդյունավետ պետական կառավարման եւ կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին:

«Մենք ժողուրդների երջանկությունն ընկալում ենք որպես կառավարության արդյունավետության ցուցանիշ, նրա քաղաքականության ու ծրագրերի գնահատման կարեւոր ցուցիչ: Միեւնույն ժամանակ երջանկությունն ընդհանուր նպատակ Է, որին հասնելու համար փոխգործակցում են կառավարություններն ու մասնավոր հատվածը»,- ասել է ԱՄԷ-ի վաչապետ եւ Դուբայ Էմիրության կառավարիչ Մոհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը:

ԱՄԷ-ում, որտեղ իշխանությունները հասել են բնակչության բարձր կենսամակարդակի եւ հետեւողականորեն ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդնում կյանքի ու տնտեսության տարբեր ոլորտներում, «երջանկություն» տերմինը դարձել Է պետական մարմինների աշխատանքի կարեւորագույն չափանիշներից ու նպատակներից մեկը:

Երկրի իշխանությունների կարծիքով՝ Էմիրության բնակիչները պետք Է ապրեն հարմարավետ ու բարեկեցիկ, օգտվեն տեխնիկական առաջընթացից եւ իրենց շոշափելի ավանդը ներդնեն ոչ միայն ԱՄԷ-ի, այլեւ արաբական տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի երջանիկ ու բարեկեցիկ ապագայի ձեւավորման գործում:  Ի դեպ, ԱՄԷ-ի նախարարների կաբինետում կա Երջանկության ու բարեկեցության պետական նախարարի պաշտոն:

*

*