Դուբայում կհրաժարվեն «թղթաբանությունից» — Երկիր Մեդիա

Դուբայում կհրաժարվեն «թղթաբանությունից»

Ծրագրի մեկնարկի մասին հայտնել է Դուբայի գահաժառանգ արքայազնը
dubay

Դուբայի կառավարությունը 2021 թ.-ից լիովին կհրաժարվի թղթային փաստաթղթերից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Dubai Paperless Strategy» ծրագրի մեկնարկի մասին հայտնել է Դուբայի գահաժառանգ արքայազն Համդանը:

Ծրագիրը տարեկան կտրվածքով թույլ կտա խնայել 1 միլիարդից ավելի թուղթ, որը այժմ օգտագործում է Դուբայի կառավարությունը:

Ծրագրի իրականացման համար պետական մարմիններում կավելացվի ավտոմատացումը, թվային նույնականացումը, էլեկտրոնային ստորագրությունները և վկայագրերը, տվյալների անվտանգությունը, որոնք հասանելի կլինեն մասնագիտացված հարթակների միջոցով:

*

*