Դոնի Ռոստովի կենտրոնում պայթյուն է որոտացել

Մի տղամարդ փորձել է բարձրացնել ճանապարհին դրված կասկածելի առարկան, որը պայթել է:
rostov

Դոնի Ռոստովի կենտրոնում պայթյուն է որոտացել: Մի տղամարդ փորձել է բարձրացնել ճանապարհին դրված կասկածելի առարկան, որը, սակայն, պայթել է: Դրա հետեւանքով կտրվել են տղամարդու ձեռքի մի քանի մատները, ստացել է վնասվածք որովայնի շրջանում եւ հոսպիտալացվել:

Միջադեպը տեղի է ունեցել դպրոցներից մեկի մոտակայքում: Ոստիկանները շրջափակել են դեպքի վայրը, իսկ տվյալ դպրոցում դասերը դադարեցվել են: Ինքնաշեն պայթուցիկ սարքը եղել է լապտերի տեսքով: Ահաբեկչության վարկածը դեռեւս չի բացառվում:

Իսկ Սնակտ Պետերբուրգում՝ բնակարաններից մեկում, այսօր պայթուցիկ սարք է չեզոքացվել: Մի քանի կասկածյալ բերման է ենթարկվել: Մանրամասները պարզվում են:

Օրեր առաջ՝ ապրիլի 3-ին, Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով 13 մարդ է զոհվել: Մահացել է նաեւ ահաբեկիչը:

*

*