Մեկ օրում Դոնեցկի շրջանում 700 պայթյուն է որոտացել

ՌԴ-ն հումանիտար օգնություն է ցուցաբերում։
doneck

Ռուսաստանից հումանիտար օգնության հերթական շարասյունն այսօր առաջին անհրաժեշտության իրեր է հասցրել Ուկրաինայի Դոնեցկ և Լուգանսկ շրջաններ: Ամենաանհրաժեշտ իրերի թվում են 64 տոննա մթերք, դեղամիջոցներ և դասագրքեր: Գրում է Tert.am-ը։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքը` ընդգծելով, որ խաղաղ առաքելության մասնակիցներն իրենց գործն ավարտին են հասցրել բավականին վտանգավոր իրավիճակում:

Նշվում է, որ Դոնբասը վերջին օրերին առավել ինտենսիվ ռմբակոծության է ենթարկվում ուկրաինական զորքերի կողմից: Վերջին մեկ օրում միայն Դոնեցկում և հարակից շրջաններում շուրջ 700 պայթյուն է գրանցվել:

*

*