Դոնալդ Տուսկն ընտրվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ

Տուսկն ընտրվել է 491 կողմ եւ 37 դեմ ձայներով։
Tusk

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նոր նախագահ է ընտրվել Եվրախորհրդի հեռացող նախագահ Դոնալդ Տուսկը։ Այս մասին հայտնում է «Եվրանյուզ»-ը։

Տուսկն ընտրվել է 491 կողմ եւ 37 դեմ ձայներով։ Նա դարձել է առաջին արեւմտյան եվրոպացին, ով ղեկավարում է Եվրամիության ամենամեծ քաղաքական ուժը։

Նա իր ելույթում կոչ է արել պայքարել քաղաքական պոպուլիզմի, մանիպուլյացաների ու բռնապետների դեմ։

*

*