Թրամփը եւ Քլինթոնը հաղթել են Նյու Յորքում կայացած փրայմերիզում

Դոնալդ Թրամփը եւ Հիլարի Քլինթոնն ամրապնդում են իրենց դիրքերը Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի թեկնածու դառնալու պայքարում:
trump-clinton-haghtanak

Դոնալդ Թրամփը եւ Հիլարի Քլինթոնն ամրապնդում են իրենց դիրքերը Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի թեկնածու դառնալու պայքարում:

Համապատասխանաբար Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներն այս անգամ հաղաթնակ են տոնել Նյու Յորքում կայացած փրայմերիզում: Դոնալդ Թրամփը վստահ է, որ այլեւս ոչ մի հնարավորություն չի թողել հանրապետական մրցակիցներին՝ իրենից առաջ անցնելու համար:

Նախընտրական հանրագումարը, որի ժամանակ կուսակցությունները կառաջադրեն ԱՄՆ նախագահի իրենց վերջնական թեկնածուներին, տեղի կունենա ամռանը: Նախագահական ընտրությունները նախանշված են նոյեմբերի 8-ին:

*

*