Թրամփը խոստացել է որս սկսել Հիլարի Քլինթոնի դեմ

Դոնալդ Թրամփի խոսքով, Քլինթոնն ԱՄՆ քաղաքացիներին առաջարկելու բան չունի:
donald-trump

Միլիարդատեր, գործարար Դոնալդ Թրամփը եւ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առաջատար դիրքերում են «գերերեքշաբթի»՝ մարտի 1-ին, երկրի 12 նահանգներում անցկացված ներկուսակցական ընտրություններում: Նրանք պայքարում են ԱՄՆ-ի նախագահի թեկնածության համար համապատասխանաբար Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից:

BBC-ին հաղորդում է, որ Թրամփը եւ Քլինթոնը հաղթել են 7 նահանգներում: Հանրապետական Դոնալդ Թրմափի հիմնական մրցակից Թեդ Քրուզը՝ 2 նահանգներում, իսկ Քլինթոնի գլխավոր մրցակից Բեռնի Սանդերսը՝ 4:

Ձայների հաշվարկը շարունակվում է: Տեխասից սենատոր Թեդ Քրուզը, որն, ի դեպ, իր հաղթանակներից մեկը տոնել է հարազատ նահանգում, հայտարարել է, որ Թրամփի հաղթանակն աղետ կլինի հանրապետականների, պահպանողականների եւ ընդհանրապես երկրի համար: Իսկ Թրամփն արդեն իրեն հաղթող է հռչակել՝ խոստանալով այս փրայմերիզներից հետո որս սկսել մեկ մարդու՝ Հիլարի Քլինթոնի դեմ: Նրա խոսքով, Քլինթոնն ԱՄՆ քաղաքացիներին առաջարկելու բան չունի:

«Եթե նա այսքան տարիներին ոչ մի նոր բան չի մտածել, ապա առաջիկա 4 տարիներին էլ չի մտածի»,- ասել է Թրամփը:

Նախընտրական հանրագումարը, որի ժամանակ կուսակցությունները կառաջադրեն Միացյալ Նահանգների նախագահի իրենց վերջնական թեկնածուներին, տեղի կունենա միայն ամռանը: Ամերիկացիներն իրենց հաջորդ նախագահին կընտրեն նոյեմբերի 8-ին:

*

*