Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ

Միացյալ Նահանգների հարաբերությունները լարված են նաեւ Վենեսուելայի հետ:
tramp-maduro

Միացյալ Նահանգների հարաբերությունները Վենեսուելայի հետ լարված են: Այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որի ժամանակ նախագահ Նիկոլաս Մադուրոն վերընտրվեց, Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել:

Վենեսուելան «մարդկության դեմ ուղղված հանցագործություն» է անվանել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները եւ, ի պատասխան, ամերիկացի 2 բարձրաստիճան դիվանագետի արտաքսել:

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ լատինաամերիկյան մի շարք երկրներ չեն ընդունել Վենեսուելայում նախագահական ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ դրանք չեն համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին: 14 երկիր, այդ թվում՝ Բրազիլիան, Արգենտինան եւ Կանադան, հետ են կանչել իրենց դեսպաններին Կարակասից: Իսկ ահա Ռուսաստանը եւ Չինաստանը շնորհավորել են Մադուրոյին՝ վերընտրվելու կապակցությամբ:

*

*