Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ առաջին տիկնոջ պարը (Տեսանյութ)

Պարող զույգին` նախագահ Թրամփին և նրա կնոջը, միացել են փոխնախագահ Մայքլ Փենսն իր կնոջ հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և կինը` Մելանիան, հունվարի 20-ի երեկոյան, ավանդույթի համաձայն, պարել են հանդիսավոր երեկույթին` ի պատիվ երկրի նոր ղեկավարի երդմնակալության: Դուրս գալով բեմ` ԱՄՆ-ի 45-րդ նախագահը, դիմելով երաժիշտներին, ասել է. «Ահա այն, ինչ ես համարում եմ մեծ տաղանդ»:

Մենք դա արեցինք

«Դե ինչ, մենք դա արեցինք: Մենք տվեցինք այս ճանապարհի մեկնարկը: Մեզ ասում էին, թե մենք որևէ շանս չունենք, բայց մենք գիտեինք, որ հաղթելու ենք: Այսօր մեզ համար մեծ օր է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է  Դոնալդ Թրամփը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին աջակցության համար: Նա երախտագիտությունն է հայտնել նաև կնոջը` Մելանիային:

Առաջին պարը

Թրափի խոսքերից հետո դահլիճում հնչել էամերիկյան լեգենդար երգիչ Ֆրենկ Սենատրայի «Իմ ճանապարհը» (My Way) երգը: Մինչ այդ Առաջին տիկինը փոխել էր իր` դիզայներ Ռալֆ Լորենի հեղինակած երկնագույն հագուստը` փոխարինելով այն վառ-մարմնագույն զգեստով:

Մի քանի րոպե անց պարող զույգին` նախագահ Թրամփին և նրա կնոջը, միացել են փոխնախագահ Մայքլ Փենսն իր կնոջ հետ: Այնուհետև պարահրապարակ են եկել Դոնալդ Թրամփի երեխաները:

*

*