Սկանդալ ՌԴ փոխվարչապետի շուրջ. հրթիռակրի արձակման ձախողումից հետո նա արագ հեռացել է

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը «Սոյուզ» հրթիռակրի արձակման հետաձգումից հետո «Վոստոչնիյ» տիեզերակայանը լքել է կառավարական ավտոշարասյունից առանձին...
Rogozin

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը «Սոյուզ» հրթիռակրի արձակման հետաձգումից հետո «Վոստոչնիյ» տիեզերակայանը լքել է կառավարական ավտոշարասյունից առանձին:

Ընդ որում, Ռոգոզինը լրագրողների հարցերին չի պատասխանել եւ ոչ մի մեկնաբանություն չի տվել հրթիռակրի արձակումը հետաձգելու պատճառների մասին: Նա անմիջապես հեռացել է՝ առանց բացատրություն տալու:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախապես ծրագրված էր, որ հրթիռակիրը պետք է աձակվեր ապրիլի 27-ին, սակայն հետաձգվել է՝ տեխնիկական անսարքությունների պատճառով:

Կրեմլի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ տիեզերակայանում ներկա է եղել նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաղորդվում է, որ «Սոյուզ» հրթիռակիրն ուղեծիր պետք է հաներ միանգամից երեք տիեզերական սարք: Այժմ հրթիռակրի առաջին արձակումը կարող է չեղյալ համարվել՝ մինչև բոլոր հանգամանքների պարզաբանումը: Հետաձգման հնարավոր պատճառը համարվում է ավտոմատ համակարգի կառավարման խափանումը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները