Բրիտանական խորհրդարանի պատգամավորը հարձակման հետեւանքով մահացել է

Ոստիկանությունը հաղորդում է 52-ամյա տղամարդու ձերբակալության մասին:
jo-qoqs

Բրիտանական խորհրդարանի 41-ամյա պատգամավոր Ջո Քոքսը, որի վրա հինգշաբթի Անգլիայի հյուսիսում գտնվող Բերստալ գյուղում  հարձակում էին գործել, ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է: Այս մասին հաղորդում էBBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, դեպքը տեղի է ունեցել փողոցում՝ Ջո Քոքսի ընտրատարածքի մոտ՝ Անգլիայի հյուսիսու: 41-ամյա կնոջ ուղղությամբ 3 անգամ կրակել են, ինչպես նաեւ դանակի մի քանի հարված հասցրել: Այս դեպքի ժամանակ վիրավորվել է նաեւ 77-ամյա մի տղամարդ:

Ոստիկանությունը հաղորդում է 52-ամյա տղամարդու ձերբակալության մասին:

Ականատեսների խոսքով՝ հարձակումից հետո Քոքսը որոշ ժամանակ ուժեղ արնահոսությամբ պառկած է մնացել կամրջի մոտ, այնուհետեւ տեղի բնակիչներից մեկը շտապօգնություն է զանգահարել:

 

*

*