Կրակոցներ ԱՄՆ Դեյթոն քաղաքում. 9 մարդ սպանվել է, առնվազն 16-ը՝ վիրավորվել

Կրակոցներ իրականացրած անձը նույնպես մահացել է
hradzgutyun

ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով ինը մարդ զոհվել և առնվազն 16 մարդ վիրավորվել է:

Ոստիկանները դեպքի վայրում սպանել են զինված հրաձիգին:

Տուժածները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն։ Ոստիկանությունը տեղի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից և խուսափել Օրեգոն շրջանից։

Սա մեկ օրում հրաձգության երկրորդ դեպքն է ԱՄՆ-ում։ Ավելի վաղ Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում կրկին հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Զոհերից ամենափոքրը 2 տարեկան է։ Եվս 20 վիրավորներ հոսպիտալացվել են:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները