Հաքերները Youtube-ից ջնջել են Despacito երգի տեսահոլովակը

...պատկերված է զինված մարդկանց խումբ՝ նարնջագույն կոստյումներով և դիմակներով:
despasito

Հաքերների խումբը կոտրել է Vevo երաժշտական կայքի տվյալները Youtube-ում և ջնջել է այնտեղից պուերտոռիկացի երգիչներ Լուիս Ֆոնսի և Դեդի Յանկի Despacito երգի տեսահոլովակը: Այս մասին հայտնել է BBC-ն:

Հաքերները փոխել են նաև մի քանի տեսահոլվակների անվանումներ և նկարագրություններ՝ այդ թվում Շակիրայի, Սելենա Գոմեսի, Թեյլոր Սվիֆթի և կանադացի ռեփ-երգիչ Դրեյքի:

Հաքերները Despacito երգի տեսահոլովակի համար նոր շապիկ են կազմել, որտեղ պատկերված է զինված մարդկանց խումբ՝ նարնջագույն կոստյումներով և դիմակներով:

Նշենք, որ տեսահոլովակը Youtube-ում ապրիլի 5-ին ռեկորդ էր սահմանել՝ գրանցելով 5000 դիտում:

Ժամեր անց կոտրված էջը վերականգնվել է։

*

*