«Delta» ավիաընկերության չվերթները դեռ ամբողջովին կարգավորված չեն

Այս ամենի հետեւանքով մի քանի հազար մարդ մնացել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում եւ շարունակում է սպասել խափանման պատճառով հետաձգված կամ չեղարկված թռիչքներին:
delta

«Delta» ամերիկյան ավիաընկերությունը նախազգուշացնում է, որ համակարգչային համակարգում տեղ գտած անսարքությունների պատճառով չվերթների չեղարկումներն ու ուշացումները կարող են շարունակվել:

Օրեր առաջ ավիաընկերության համակարգում խափանում էր տեղի ունեցել: Պատճառն Ատլանտայում Delta-ի կենտրոնակայանում էլեկտրականության անջատումն է եղել: Այս ամենի հետեւանքով մի քանի հազար մարդ մնացել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում եւ շարունակում է սպասել խափանման պատճառով հետաձգված կամ չեղարկված թռիչքներին:

Ընկերության նախագահ Էդ Բաստիանը հանդես է եկել տեսաուղերձով եւ ուղեւորներից ներողություն խնդրել պատճառված անհարմարությունների համար:

Օգոստոսի 8-ին Delta-ն հայտնել էր թռիչքների ժամանակացույցի մասնակի վերականգնման մասին:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ խափանվել են օգոստոսի 8-ի առավոտյան չվացուցակի թռիչքները: Ավիաընկերությունում տեղեկացրել են, որ աշխատում են այդ խնդրի վրա, սակայն առայժմ չեն կարող ասել, թե այն երբ կվեսրսկսեն սովորական գործունեությունը: Միաժամանակ նշել են, որ արդեն օդում գտնվող ինքնաթիռների հետ կապված ոչ մի խնդիր չկա:

*

*