Նյու Դելիում հրդեհի զոհ է դարձել 45 մարդ

Հրդեհի ժամանակ առնվազն 100 մարդ քնած է եղել գործարանի ներսում
deli,-hrdeh

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 43 աշխատակից:

Ինչպես հայտնում է BBC-ն, հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան քաղաքի խարխուլ հին թաղամասում, որտեղ բազմաթիվ փոքր արտադրամասեր եւ պահեստներ կան: Հրդեհի ժամանակ առնվազն 100 մարդ քնած է եղել գործարանի ներսում, որտեղ հիմնականում դպրոցական պայուսակներ են պատրաստում:

Հրշեջներին հաջողվել է փրկել ավելի քան 50 աշխատակիցների:

Հրդեհի բռնկման պատճառը դեռեւս հայտնի չէ:

*

*