Չինական դատարանի որոշմամբ 258 հազար դոլար կվճարվի 13 տարվա բանտարկությունից հետո արդարացված կնոջը

Ցյան Ժենֆենն աշխատում Էր մանկամսուրում, որտեղ երեխաներից մեկը մահացել Էր սննդային թունավորումից, եւս երկու երեխաներ հոսպիտալացվել Էին:
dataran

Չինաստանի Յուննան հարավարեւմտյան նահանգի գերագույն ատյանի ժողովրդական դատարանը որոշել Է 1,73 մլն յուանի (258,3 հազար դոլար) չափով փոխհատուցում վճարել այն կնոջը, որն ավելի քան 13 տարի բանտում Է անցկացրել սպանության կեղծ մեղադրանքով: Այդ մասին տեղեկացնում Է «Սինհուա» գործակալությունը:

Ցյան Ժենֆենն աշխատում Էր մանկամսուրում, որտեղ երեխաներից մեկը մահացել Էր սննդային թունավորումից, եւս երկու երեխաներ հոսպիտալացվել Էին: Դատարանը պարզել Է, որ կնոջը, որն այն օրը պատրաստել Էր կերակուրը, ճնշման ներքո ստիպել են խոստովանական ցուցմունքներ տալ եւ հայտարարել, որ ինքը մկնդեղ Է ավելացրել կերակուրին:

Ցյան Ժենֆենի նկատմամբ դատավճիռը կայացվել Էր 2002 թվականի փետրվարին: 2013 թվականի հուլիսին Յուննանի նահանգի դատախազությունը վերաբացել Է նրա գործը եւ երկու տարի տեւած հետաքննությունից հետո եկել Է այն եզրակացության, որ մեղադրանքն ապացուցված չԷ: Անցյալ տարվա դեկտեմբերին դատարանը փոխել Է նախկին դատավճիռը եւ ազատել կնոջը:

Ցյան Ժենֆենը իշխանություններից փոխհատուցում Էր պահանջել 9,55 մլն յուանի (1,45 մլն դոլար) չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*