Մահացել է «դանիական IKEA»-ի հիմնադիրը

Նրա մոտ ախտորոշվել էր լյարդի քաղցկեղ, որի պատճառով գործարարը ստիպված է եղել լքել ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը:
lars-larsen

72 տարեկանում մահացել է JYSK խանութների միջազգային ցանցի հիմնադիր Լարս Լարսենը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Դանիական IKEA»-ի հիմնադիրը մահացել է օգոստոսի 19-ին Դանիայի Սիլկեբորգ քաղաքում գտնվող իր տանը։ Նրա մոտ ախտորոշվել էր լյարդի քաղցկեղ, որի պատճառով գործարարը ստիպված է եղել լքել ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը:

Forbes-ի տվյալներով, 2019 թ-ին Լարս Լարսենի կարողությունը հասնում է 4,4 մլրդ դոլարի՝ վարկանիշային աղյուսակում զբաղեցնելով 424-րդ տեղը։

*

*