«Դանակե հրեշտակ» անունով արձան՝ Անգլիայում

8 մետրանոց հրեշտականման արձան․․․
danake-hreshtak

«Դանակե հրեշտակ» անունով արձանը կանգնեցվել է Անգլիայի Քովենթրի քաղաքում: 8 մետրանոց հրեշտականման արձանի ստեղծման համար ավելի քան 5 տարի է պահանջվել, օգտագործվել է 100 հազար հատ դանակ, որոնք ոստիկաններն առգրավել են հանցագործներից:

Հեղինակն այս արձանով ցանկացել է ցույց տալ, թե ինչ ավերվածություններ դանակը կարող է հասցնել: Նշենք, որ այս տարվա սկզբից Մեծ Բրիտանիայում դանակահարության զոհ է դարձել առնվազն 40 մարդ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները