Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան վրա ականանետից կրակ է արձակվել

Դեսպանատունը ականանետից գնդակոծվել է երկու անգամ, արկերից մեկը ընկել է դեսպանատան բակում, իսկ մյուսը դեսպանատան շենքից փոքր-ինչ հեռու:
damaskos-rd

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ականանետից կրակ է արձակվել:

Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հայտարարության համաձայն` հարձակումը կազմակերպվել է Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը սաբոտաժի ենթարկելու նպատակով:

Դեսպանատունը ականանետից գնդակոծվել է երկու անգամ, արկերից մեկը ընկել է դեսպանատան բակում, իսկ մյուսը դեսպանատան շենքից փոքր-ինչ հեռու:

Հարձակման հետեւանքով վիրավորներ եւ սպանվածներ չկան:

*

*