Դալասում դիպուկահարները 5 ոստիկան են սպանել

Քաղաքում ցույցեր էին՝ այս շաբաթ Լուիզիանա եւ Մինիսսոտա նահանգներում երկու սեւամորթ տղամարդկանց սպանության պատճառով:
dallas

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում, ցույցերի ժամանակ, դիպուկահարների արձակած կրակոցների հետեւանքով 5 ոստիկան է սպանվել, 6-ը՝ վիրավոր է:

Քաղաքում ցույցեր էին՝ այս շաբաթ Լուիզիանա եւ Մինիսսոտա նահանգներում երկու սեւամորթ տղամարդկանց սպանության պատճառով: Նրանց, ըստ համացանցում տարածված տեսանյութերի, սպանել էին սպիտակամորթ ոստիկաններ:

Դալլասում, ոստիկանների վրա հարձակման կասկածանքով, 3 մարդ է ձերբակալվել, մեկը, որը ոստիկանների շրջափակման մեջ էր հայտնվել, ինքնասպան է եղել. ըստ ամերիկյան լրատվամիջոցների:

Լեհաստանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնել սպանված ոստիկանների ընտանիքներին: Իսկ Միացյալ Նահանգների նախագահը Վարշավայում ասել է, որ սարսափած է Դալլասում տեղի ունեցածով եւ հարձակման բոլոր պատասխանատուների համար ոչ մի արդարացում չի լինի:

Իսկ վաղ առավոտյան Օբաման խոսել էր սպանված սեւամորթների մասին: Նա ասել էր, որ աֆրոամերիկացիների սպանությունը ոստիկանների կողմից միայն սեւամորթների խնդիրը չէ: Այն ամերիկյան խնդիր է եւ իրենք պետք է լուծեն դա:

*

*