Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ

Զոհերից 1-ը շրջանային ժողովի պատգամավոր է:
daghstan

Դաղստանի Մագարամկենտսկի շրջանում փոխհրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է շրջանի ղեկավար Ֆարիդ Ահմեդովը:

Զոհերից 1-ը շրջանային ժողովի պատգամավոր է: Շրջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ փոխհրաձգության հետևանքով ևս 3 մարդ հոսպիտալացվել է: Դաղստանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ նրանցից 2-ի  առողջական վիճակը միջին ծանրության է:

Կրակողներից մեկին ոստիկանները բերման են ենթարկել, 2-ին հաջողվել է փախչել: Ընդհանուր առմամբ փոխհրաձգությանը մասնակցել է 8 մարդ:

*

*