Դաղստանում 3 կորած աղջնակներից մեկին գտել են մահացած

Ավելի քան 800 մարդ փնտրում է նրանց։
daxstan-get22 (1)

Դաղստանի Գերգեբիլի շրջանում ավելի քան 800 մարդ է մասնակցում երեք կորած երեխաների որոնումներին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) եւ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տարածաշրջանային վարչություններում: Տարածաշրջանի ՆԳ նախարարության տվյալներով՝ հունիսի 24-ին մի տղամարդ ոստիկանությանը հայտարարել Է, որ Մոսկվայի ժամանակով 17:30-ին իր դուստրը երկու աղջիկների հետ (2011 թվականին ծնվածներ) հեռացել են տնից ու չեն վերադարձել:

«Ընդամենը որոնումներում ներգրավված են 828 մարդ եւ 12 միավոր տեխնիկա»,- հայտարարել Է ԱԻՆ-ի տարածաշրջանի Գլխավոր վարչության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ որոնումներին մասնակցում են ոստիկանության աշխատակինցներ, փրկարարներ, ինչպես նաեւ տեղի բնակիչներ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փրկարարները գտել են կորած աղջիկներից մեկի մարմինը․ նա 7 տարեկան էր։

*

*