Դաղստանում աղիքային վարակով հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ

․․․այդ թվում՝ 90 երեխա
analiz-laboratoria

Դաղստանի Խասավյուրտ քաղաքում աղիքային վարակով հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ, այդ թվում՝ 90 երեխա։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նշված է Դաղստանի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում։

Ավելի վաղ նշվել էր, որ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում է գտնվում սուր աղիքային վարակ ունեցող 89 մարդ, որոնց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության։

*

*