Ցույցեր՝ Իրաքում, Կոլումբիայում ու Պորտուգալիայում

Իրաքից այսօր կրկին զոհերի մասին տվյալներ են ստացվել:
cuyc (2)

Իրաքից այսօր կրկին զոհերի մասին տվյալներ են ստացվել: Անվտանգության ուժերը մայրաքաղաք Բաղդադում արցունքաբեր գազ են կիրառել ու կրակ բացել կենսապայմանների բարելավում պահանջող ցուցարարների ուղղությամբ: 3 մարդ է զոհվել, 20-ից ավելի վիրավոր կա:

Կոլումբիայի մի շարք քաղաքներում էլ ավելի քան 200 հազար մարդ բողոքել է հանցավորության դեմ պայքարում եւ տնտեսական քաղաքականությունում իշխանությունների անգործությունից: Անկարգությունների եւ ոստիկանների հետ բախումների հետեւանքով՝ տասնյակ մարդիկ վիրավոր են:

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի փողոցները հազարավոր ոստիկաններ էին ողողել: Դժգոհել են ցածր աշխատավարձից: Պորտուգալիայում ոստիկանի նվազագույն աշխատավարձն ամսական մոտ 790 եվրո է կազմում, մինչդեռ, օրինակ, Ֆրանսիայում նրանց կոլեգաները 1300 եվրո են ստանում:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*