Ճապոնացի ցուցարարները պահանջել են դադարեցնել «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը

Գլոբալ խնդիրները 7 հոգով հնարավոր չէ լուծել՝ կարծում են ցուցարարները:
cuyc

Ճապոնացի ցուցարարներն ակցիա են անցկացրել «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի անցկացման վայրից 70 կիլոմետր հեռավորության վրա: Իհարկե, ոստիկանները նրանց շատ առաջ գնալ թույլ չեն տվել:

Հավաքվածները պահանջել են դադարեցնել գագաթաժողովը՝ նշելով, որ այն, ընդհանուր առմամբ, արդեն 42-րդ անգամ է անցկացվում, սակայն գլոբալ խնդիրները 7 հոգով հնարավոր չէ լուծել:

Իսկ գագաթաժողովի առաջին օրվա հանդիպումներն արդեն ավարտվել են: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել է, որ «Մեծ յոթնյակի» անդամ երկրների ղեկավարները համակարծիք են, որ համաշխարհային տնտեսությունը մեծ մարտահրավերների է առերեսվում: Այդ ռիսկերին դիմակայելու համար՝ G7-ի երկրները պայմանավորվել են կազմել տնտեսական միջոցառումների շարք, որը կկոչվի Իսե-Սիմայի տնտեսական նախաձեռնություն:

Ճապոնիայի վարչապետի նախագահությամբ ընթացող երկօրյա գագաթաժողովին մասնակցում են Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Կանադայի վարչապետները: Ճապոնիայում են նաեւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Նրանք, մինչ գագաթաժողովի բուն մեկնարկը, այցելել են սինտոյական սրբավայր, մասնակցել ծառատունկի:

*

*