Ցուկերբերգ. «Facebook-ը մեղավոր չէ, որ Թրամփը նախագահ ընտրվեց»

ԱՄՆ-ի լիբերալ շրջաններում տարածում է ստանում այն մտայնությունը, թե հենց սոցցանցերն են հնարավորություն ընձեռել...
cukerberg-facebook

Facebook-ի ստեղծող Մարկ Ցուկերբերգը պատասխանել է քննադատների այն կշտամբանքներին, թե սոցիալական ցանցում կեղծ նորությունների հոսքն է իբր դարձել այն գործոններից մեկը, որն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ապահովեց Դոնալդ Թրամփի հաղթանակը, տեղեկացնում է BBC-ին:

«Այն միտքը, թե Facebook-ում կեղծ նորություններն ինչ-որ կերպ ազդել են ընտրությունների արդյունքի վրա, բավականին անհեթեթ է»,- ասել է Ցուկերբերգը՝ ելույթ ունենալով Կալիֆոռնիայում կայացած խորհրդաժողովում:

ԱՄՆ-ի լիբերալ շրջաններում տարածում է ստանում այն մտայնությունը, թե հենց սոցցանցերն են հնարավորություն ընձեռել Դոնալդ Թրամփին իր գաղափարները հասցնելու ընտրողների լայն շրջանին: Առանց սոցիալական ցանցերի նա նման հնարավորությունից զրկված կլիներ, ասում են քննադատները:

Որոշ տվյալներ ցույց են տալիս, որ մտացածին նորությունները շատ ավելի արագորեն եւ լայնորեն էին տարածվում սոցցանցերում, քան դրանց հաջորդող մերկացումները:

Facebook-ի բաժանորդների թվում կան 156 միլիոն ամերիկացիներ, եւ եթե հավատանք վերջերս կատարված հետազոտության արդյունքներին, ապա նրանց երկու երրորդը բոլոր նորություններն իմանում են հենց այս կայքում:

*

*