Ցուկերբերգի հիմնադրամն ավելի քան 12 մլն դոլար է նվիրաբերել Հարվարդին

Փողը կհատկացվի եկամուտների ցածր մակարդակով ընտանիքներից ուսանողներին․․․
cukerberg

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի եւ նրա կնոջ՝ Պրիսցիլլա Չանի բարեգործական հիմնադրամը 12,1 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել Հարվարդի համալսարանին: Այս մասին ասված է Մասաչուսեթսի նահանգում գտնվող ուսումնական հաստատության՝ նոյեմբերի 13-ին տարածված հայտարարության մեջ:

Փողը կհատկացվի եկամուտների ցածր մակարդակով ընտանիքներից ուսանողներին դրամաշնորհներ տալուն, որոնք հետագայում մտադիր են աշխատել պետական ծառայությունների ոլորտում: Հետագա 15 տարիներին համալսարանը կկարողանա դրամաշնորհների տեսքով ֆինանսական աջակցություն ցույց տալ շուրջ 2,3 հազար ուսանողների:

*

*