«Կոկա-Կոլա»-ն առաջին անգամ օվկիանոսների թափոններից վերամշակված շիշ է ներկայացրել

Ընկերությունը հույս ունի, որ նախաձեռնության շնորհիվ կկրճատվի տարեկան ավելի քան 200 000 տոննա պլաստիկի օգտագործումը
coca-cola,-veramshakvac

Ամերիկյան «Կոկա-Կոլա» ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է օվկիանոսների թափոններից վերամշակված sea green շիշը, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝  Իսպանիայի և Պորտուգալիայի 84 լողափերից կամավորները պլաստիկ թափոններ են հավաքել, որոնք ենթարկվել են «խիստ վերամշակման»:

«Կոկա-Կոլա» ընկերության կողմից 300 շշերի նախնական խմբաքանակի պատրաստման համար օգտագործված պլաստիկի մեկ քառորդը ծովային թափոններ են: Ընկերությունը հույս է հայտնել, որ իր բոլոր ապրանքները մի օր կվաճառվեն վերամշակված կամ վերականգնվող նյութերից պատրաստված փաթեթներով:

Այս նախաձեռնության շնորհիվ կկրճատվի տարեկան ավելի քան 200 000 տոննա պլաստիկի օգտագործումը:

«Կոկա-Կոլա» ընկերությունը հույս ունի, որ սպառողները կսկսեն նկատել պլաստիկ թափոններից պատրաստված շշերը և կիրացնեն դրանք, որպեսզի հաջորդ տարի վերամշակված շշերի քանակությունն ավելանա:

*

*