Coca-Cola-ն առաջին անգամ ալկոհոլային խմիչքներ կարտադրի

Ընկերությունը մտադիր Է դուրս գալ Ճապոնիայում արագ աճող «չժուհայ» թույլ ալկոհոլային գազավորված ըմպելիքների շուկա
coca-cola

Ամերիկյան Coca-Cola-ն՝ ոչ ալկոհոլային ընպելիքների աշխարհում խոշորագույն արտադրողը, իր 125-ամյա պատմության մեջ առաջին անգամ կսկսի ալկոհոլային խմիչքներ արտադրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերությունը մտադիր Է դուրս գալ Ճապոնիայում արագ աճող «չժուհայ» թույլ ալկոհոլային գազավորված ըմպելիքների շուկա, որտեղ գերիշխում են ճապոնական բրենդները, ինչպես, օրինակ՝ Strong Zero-ն, Highball Lemon and Slat-ը: «Չժուհայ» ըմպելիքներում ալկոհոլի պարունակությունը սովորաբար կազմում Է 3 տոկոսից մինչեւ 8 տոկոս, ինչը դրանք դարձնում Է գարեջրի այլընտրանքը:

*

*