CNN-ի աշխատակիցներին տարհանել են

Զանգահարողը նշել է, որ շենքում 5 պայթուցիկ սարք կա
cnn-shenq3 (1)

Նյու Յորքում անհայտ անձը զանգահարել է CNN եւ տեղեկացրել, որ Կոլումբուս սիրքլ 25 հասցեում, որտեղ գտնվում է հեռուստատեսության խմբագրությունը, ինչպես նաեւ Time Warner կորպորացիայի շտաբ-բնակարանը, հինգ պայթուցիկ սարք կա: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Անմիջապես սկսվել է աշխատակիցների տարհանումը: Դեպքի վայր են ժամանել սակրավորներ, հրշեջ բրիգադներ, իրավապահներ, որոնք փակել են 58-րդ պողոտան ու հարակից փողոցները:

Ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը կեղծ է։

*

*