3 փորձառու լրագրողներ հեռացել են CNN-ից

Լրագրողների հեռանալու մասին հայտնել է հենց CNN-ը:
cnn-australia-avstria

CNN-ի 3 լրագրողներ աշխատանքից հեռանալու դիմումներ են ներկայացրել այն բանից հետո, երբ հեռուստաընկերության կայքից հեռացվել են նրանց հոդվածները՝ Թրամփի խորհրդականներից մեկի ու Անմիջական ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավարի կապերի մասին:

Հիմնադրամը ստեղծվել է 2011 թվականին ՌԴ կառավարության կողմից՝ առաջատար եւ հեռանկարային ռուսական ընկերություններում անմիջական ներդրումներ կատարելու համար: Այն 10 մլրդ դոլար կապիտալ ունի:

Լրագրողների հեռանալու մասին հայտնել է հենց CNN-ը: Հեռուստաընկերությունից հեռացել են նյութի հեղինակը՝ Թոմաս Ֆրենկը, հետաքննությունների բաժնի խմբագիր Էրիկ Լիխտբլաունը եւ բաժնի ղեկավար Լեկս Հարիսը: Նրանք փորձառու լրագրողներ են:

*

*