Արցախ այցելած CNN-ի հաղորդավարը կներառվի Ադրբեջանի «սև ցուցակում»

Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան և Արցախ...
entoni-burdeni

Պաշտոնական Բաքուն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենին Արցախ այցելելու պատճառով կներառի «սև ցուցակում»: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան և Արցախ՝  իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար: Բուրդենը հարցազրույցներ է անցկացրել արցախյան Շուշի քաղաքում, մասնավորապես՝ Ջդրդուզի կիրճում, որտեղ նա  ճաշակել է ժենգյալով հաց, շիլա, խորոված, տնական յոգուրտ,  թթի և հոնի օղի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները