Հունաստանի նախագահն ընդունել է խորհրդարանը ցրելու մասին վարչապետի առաջարկը

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խնդրել է նախագահին լուծարել խորհրդարանը
alexis-cipras-turqia-migrant-nato

Հունաստանի նախագահն ընդունել է խորհրդարանը ցրելու մասին երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի առաջարկը: Այդ կապակցությամբ հուլիսի 7-ին Հունաստանում համազգային ընտրություններ կանցկացվեն, հաղորդում է AP-ը:

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խնդրել է նախագահին լուծարել խորհրդարանը և նշանակել նոր արտահերթ ընտրություններ:

Ցիպրասը բացատրել է, որ այդ մասին պետք է խնդրեր Եվրախորհրդարանի ընտրություններում «ՍԻՐԻԶԱ» իշխող կուսակցության պարտությունից հետո, որում 9.3 տոկոսային կետով հաղթանակ է տարել «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր պահպանողական կուսակցությունը:

«Ընտրություններից հետո ստեղծվել է նախընտրական իրավիճակ»,-ասել է Ցիպրասը:

Իր խոսքով՝ այդ իրավիճակը չպետք է ազդեցություն ունենա տնտեսության վրա: Ցիպրասը հայտնել է, որ ինքն ուզում է ստանալ ժողովրդի մանդատը:

*

*