Փոթորիկ՝ Չինաստանում. կան զոհեր եւ անհետ կորածներ

Աղետից տուժած շրջաններում բնակվում է ավելի քան 3 մլն մարդ
chinastan-potorik2

Առնվազն 13 մարդ զոհվել է, եւս 16-ը համարվում են անհետ կորած՝ այս գիշեր Չինաստանի արեւելյան մասում մոլեգնած «Լեկիմա» փոթորկի հետեւանքով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի կենտրոնական հեռուստատեսությանը։

Աղետից տուժած շրջաններում բնակվում է ավելի քան 3 մլն մարդ, նրանցից 750 հազարը տարհանվել է։ Քամին ավերել է ավելի քան 200 շինություն, եւս 3200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

 

*

*