Չինաստանը 60 մլրդ դոլար կհատկացնի Աֆրիկայի զարգացման համար

15 միլիարդը կհատկացվի որպես անհատույց օգնություն
dproc-axqat-erexaner

Չինաստանը որպես ֆինանսական օգնություն 60 մլրդ դոլար կհատկացնի Աֆրիկային: Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:

«Չինաստանը պատրաստ Է որպես աջակցություն 60 մլրդ դոլար տրամադրել Աֆրիկային պետական օգնության, ֆինանսական ինստիտուտների ու ձեռնարկությունների ներդրումների տեսքով»,-ասել Է Ցզինպինը՝ ելույթ ունենալով «Չինաստան-Աֆրիկա» համագործակցության ֆորումի գագաթաժողովի բացմանը:

60 մլրդ դոլարից 15 միլիարդը կհատկացվի որպես անհատույց օգնություն, անտոկոս փոխառություններ եւ արտոնյալ վարկեր, ստեղծվել է վարկային ֆոնդ՝ 20 մլրդ դոլար ծավալով:

Բացի այդ, կստեղծվի 10 մլրդ դոլար ծավալով զարգացման նախագծերի վարկավորման հատուկ հիմնադրամ եւ 5 մլրդ դոլարի չափով հատուկ հիմնադրամ՝ Աֆրիկայի ներմուծական առեւտրի ֆինանսավորման համար:

Հաջորդ երեք տարում չինական ընկերություններն Աֆրիկայում կներդնեն առնվազն 10 մլրդ դոլար:

*

*