Չինաստանում «Լեկիմա» թայֆունից զոհվածների թիվը հասել է 28-ի

Եվս 20-ը համարվում է անհետ կորած
lekima,-chinastan

Չինաստանում «Լեկիմա» թայֆունից զոհվածների թիվը հասել է 28-ի, ևս 20-ը համարվում է անհետ կորած, հայտնում են չինական լրատվամիջոցները:

Նշվում է, որ հարյուրավոր փրկարարներ այս պահին կատարում են որոնողական աշխատանքներ:

Նշենք, որ Չինաստանի իշխանություններն ավելի քան 1 մլն մարդու են տարհանել այն շրջաններից, որտեղ հնարավոր էր հասնել «Լեկիմա» թայֆունը:

*

*