Բացվել է աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը

...որը կապում է Հոնկոնգը, Մակաոն եւ Չժուհայ քաղաքը
amenaerkar-tsovayin-kamurj-chinastan2 (1)

Չինաստանի հարավում հոկտեմբերի 23-ին պաշտոնապես բացվել է աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը՝ 55 կիլոմետր երկարությամբ, որը կապում է Հոնկոնգը, Մակաոն եւ Գուանդունի նահանգի Չժուհայ քաղաքը:

Ինչպես հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, բացման արարողությունը տեղի Է ունեցել Չժուհայում՝ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի ու եւս շուրջ 700 հյուրերի մասնակցությամբ: Պողպատե կամրջի քաշը գերազանցում Է 400 հազար տոննան:

Նախնական հաշվարկներով՝ 2030 թվականին կամրջով օրական կանցնեն ավելի քան 29 հազար փոխադրամիջոց եւ 120 հազարից ավելի ուղեւոր: Սպասվում Է, որ այն զգալի չափով կնպաստի Մարգարտի գետի գետաբերանի տնտեսական գոտու երեք կարեւորագույն քաղաքների տնտեսական ինտեգրացմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ զբոսաշրջությանը Հոնկոնգում եւ Մակաոյում, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

*

*