Երկրաշարժ Չինաստանում. զբոսաշրջիկներ են զոհվել

Երկրաշարժի զոհերի թիվը կարող է անցնել 100-ը։
chinastan

Երեկ՝ տեղի ժամանակով 13.20-ին (Երեւանի ժամանակով՝ 17.20), 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի կենտրոնական մասում՝ Սիչուան նահանգում, տեղեկացնում է BBC-ն։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ զոհվել է առնվազն 5 մարդ, 60-ից ավելին՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։

Երկրի Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը զգուշացրել է, որ երկրաշարժի զոհերի թիվը կարող է անցնել 100-ը, իսկ վնասված կամ փլված տների թիվը կարող է հասնել մինչեւ 130 հազարի։

Սիչուան նահանգի Ցզյուչժայգոու բնակավայրում համանուն արգելավայր կա, որտեղ երկրաշարժի օրը 38 հազար զբոսաշրջիկ է այցելել։ Հաղորդվում է, որ զոհվածները եւս զբոսաշրջիկների թվից են։

Հիշեցնենք, որ Սիչուանում 2008 թվականին տեղի ունեցած երկրաշարժին զոհ էր գնացել ավելի քան 70 հազար մարդ։

 

 

*

*