Պեկինի տարրական դպրոցներից մեկում տղամարդը մուրճով հարձակվել է աշակերտների վրա

Կան տուժածներ․․․
chinastan-depq

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի տարրական դպրոցներից մեկում 49-ամյա տղամարդը մուրճով հարձակվել է աշակերտների վրա: Տուժել է 20 երեխա, որոնցից 3 լուրջ, բայց կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ են ստացել:

Տղամարդը Հեյլունծյան նահանգի բնակիչ է, նա ձերբակալվել է: Նրա գործողությունների շարժառիթը բացահայտվել է: Ձերբակալվածն աշխատում էր նույն դպրոցի տեխնիկական սպասարկման բաժնում: Այս ամիս ավարտվում էր նրա աշխատանքային պայմանագիրը, որը երկարաձգելը տնօրենությունը չի ուզել: Նա վերցրել է իր աշխատանքային մուրճը եւ դասի ժամանակ ներխուժել դասասենյակներից մեկը:

*

*