Ավելի քան 100 դիվանագետներ եւ գիտնականներ Սի Ցզինպինին խնդրել են ազատել Կանադայի 2 քաղաքացիներին

Օտտավայի եւ Պեկինի միջեւ դիվանագիտական տարաձայնությունները ծագել են...
chinastan-kanada

Կանադայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների ավելի քան 100 դիվանագետներ եւ գիտական հանրության ներկայացուցիչներ նամակ են գրել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին՝ Կանադայի երկու քաղաքացիներին ազատ արձակելու խնդրանքով: Հունվարի 21-ին այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:

Օտտավայի եւ Պեկինի միջեւ դիվանագիտական տարաձայնությունները ծագել են 2018 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ  ԱՄՆ-ի պահանջով Վանկուվերում ձերբակալվեց Չինաստանի Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուն, ում  դատարանը դեկտեմբերի 11-ին գրավով ազատ Էր արձակել:

Ավելի ուշ ՉԺՀ-ի իշխանությունները Պեկինում ձերբակալել են կանադացի նախկին դիվանագետ, «Միջազգային ճգնաժամային խումբ» ոչ կառավարական կազմակերպության աշխատակից Մայքլ Քովրիգին, իսկ այնուհետեւ հայտնել են Չինաստանի Դանդունում կանադացի գործարար Մայքլ Սփեյվորի ձերբակալման մասին:

*

*