Չինաստանի բնակիչների թիվը մեկ տարում աճել է 5,3 միլիոնով

Արական սեռի բնակչության թվաքանակը կազմել Է 713,51 միլիոն, իսկ իգական սեռինը՝ 681,87 մլն:
chinastan (1)

Չինաստանի բնակչությունը (առանց հաշվի առնելու Հոնկոնգի, Մակաոյի եւ Թայվանի հատուկ վարչական շրջանները) 2018 թվականի վերջի դրությամբ ավելացել Է 5,3 միլիոնով եւ կազմել 1,395 միլիարդ, ՉԺՀ-ի պետական վիճակագրական բյուրոյի տվյալներն է ներկայացնում «ՌԻԱ Նովոստին»։ 2017 թվականին Չինաստանի բնակչությունն ավելացել Էր 7,37 միլիոն մարդով:

2018 թվականին երկրում գրանցվել Է 15,23 մլն նորածին, իսկ ծնելիության գործակիցը հազար մարդու հաշվով կազմել Է 10,94: Նույն այդ տարում Չինաստանում մահացել Է 9,93 մլն մարդ, իսկ մահվան գործակիցը հազար մարդու հաշվով կազմել Է 7,13:

Արական սեռի բնակչության թվաքանակը կազմել Է 713,51 միլիոն, իսկ իգական սեռինը՝ 681,87 մլն:

Քաղաքային բնակչությունը տարվա ընթացքում ավելացել Է 17,9 միլիոնով եւ կազմել 831,37 մլն մարդ, իսկ գյուղականը կրճատվել Է 17,9-ով եւ կազմել 564,01 մլն մարդ:

*

*