Չիլիյում ցուցարարները 6 միլիոնանոց քաղաքը քաոսի են վերածել

Նախագահ Սեբաստիան Պինյերան արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաք Սանտյագոյում:
chili

Լարված է իրավիճակը Լատինական Ամերիկայի ամենահարուստ երկրներից մեկում՝ Չիլիում: Ուրբաթ երեկոյան անկարգությունները նոր թափ են ստացել, ու նախագահ Սեբաստիան Պինյերան արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաք Սանտյագոյում:

Հարյուրավոր ցուցարարներ, որոնք հիմնականում բարձր դասարանների աշակերտներ են ու ուսանողներ, 6 միլիոնանոց քաղաքը քաոսի են վերածել: Նրանք բողոքում են, որ Սանտյագոյում ապրելը թանկ է, եւ բարեփոխումներ են պահանջում հարկային եւ աշխատանքային օրենսգրքերում, ինչպես նաեւ կենսաթոշակային համակարգում: Լրատվամիջոցներում եւ համացանցում տարածված տեսանյութերում երեւում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները ոչ միայն արգելափակել են ճանապարհները, այլեւ հրդեհել են մի քանի ստորգետնյա կայանատեղիներ, հարձակվել ոստիկանական մեքենաների վրա, թալանել խանութներ, այրել հանրային ավտոբուս:

Սանտյագոյի մետրոյի բոլոր 136 կայարանները փակվել են եւ չեն գործի մինչեւ շաբաթվա վերջ, քանի որ քաղաքային իշխանությունների պնդմամբ՝ ցուցարարների հասցրած վնասից հետո գնացքների անվտանգ շահագործումն անհնար է դարձել:

*

*