Չիկագոյում 28-ամյա տղամարդուն գնդակահարել են Facebook-ի ուղիղ եթերում (տեսանյութ)

Տեսանյութը օրերս հայտնվել է համացանցում։ Chicago Tribune-ը գրում է, որ Անտոնիո Պերկինսն ուղիղ եթերում զրուցում էր իր ընկերների հետ...

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ դարձյալ հարձգության հետ կապված։ 28-ամյա տղամարդուն գնդակահարել են Facebook Live-ի եթերում։

Տեսանյութը օրերս հայտնվել է համացանցում։ Chicago Tribune-ը գրում է, որ Անտոնիո Պերկինսն ուղիղ եթերում զրուցում էր իր ընկերների հետ, երբ անհայտ անձը գնդակահարում է նրան։

«Ա´յ տղա, խաղ մի´ արա»,- լսվում են Անտոնիոյի վերջին խոսքերը, որոնց հետեւում են կրակոցի ձայներ եւ հեռախոսը վայր է ընկնում։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առիթով։

*

*