Հրդեհ՝ Խարբինի հյուրանոցներից մեկում. կա առնվազն 18 զոհ

Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 հրշեջ։
chinastan-hrshej

Առնվազն 18 մարդ է մահացել Չինաստանի հյուսիս-արեւելյան Խեյլունցզյան գավառի Խարբին քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հրդեհը բռնկվել է այս գիշեր՝  քառահարկ աղյուսե-բետոնե հյուրանոցում։ Հրդեհի մակերեսը կազմել է 400 քառակուսի մետր։

Հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքներն այս պահին շարունակվում են։ Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 հրշեջ։

 

 

*

*