Չեխիայում չորս մարդ է զոհվել մասնավոր ուղղաթիռի կործանման հետեւանքով

...ընկել Է արտադրական համալիրի վրա
Robinson-R44-uxxatir3 (1)

Չեխիայի Պլզեն քաղաքում Robinson R44 մասնավոր թեթեւ ուղղաթիռը սեպտեմբերի 5-ի երեկոյան ընկել Է արտադրական համալիրի վրա, զոհվել են երեք տղամարդ եւ մեկ կին, որոնք գտնվում Էին ուղղաթիռում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այդ մասին հայտնել է հրշեջ պահպանության վարչության ներկայացուցիչ Պետր Պոնցարը:

«Պլզենի փողոցների վրա ցածր թռչող Robinson R44 փոքր մասնավոր ուղղաթիռը, ականատեսների խոսքով, անսպասելիորեն շրջվել Է օդում եւ ընկել քաղաքի հարավային մասում գտնվող արտադրական համալիրի արտադրամասերից մեկի վրա: Ուղղաթիռում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են տեղում, եւս երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել: Չնայած օպերատիվ կարգով ժամանած բժիշկների ջանքերին , աղետյալներին չի հաջողվել օգնել, նրանք մահացել են»,- ասել Է Պոնցարը։

*

*